Մեր մասին

«Ղարաբաղցյան-շին» ՍՊԸ-ն մասնավոր շինարարական ընկերություն է, որը ստեղծվել է 19.04.2004թ.-ին:

Ընկերությունը զբաղվում է շինարարությամբ՝ հիդրոտեխնիկական, հասարակական և արտադրական, բնակելի, տրանսպորտային, էներգետիկայի և կապի ոլորտներում: Գործունեությունն սկսելով փոքրաթիվ կազմով, գլխավոր տնօրեն Գրիգոր Ղարաբաղցյանի ղեկավարած ընկերությունն իր առջև նպատակ էր դրել կարճ ժամկետում որակյալ շինարարություն ապահովել ամբողջ հանրապետությունում: Ընկերության տարիների մեծ փորձը, հմուտ մասնագետների ներգրավվածությունը, աշխատանքի հանդեպ պատասխանատվության և լրջության զգացումը հիմք են հանդիսանում <<Ղարաբաղցյան-Շին>> ՍՊԸ-ի աշխատանքային ուղղու հաջողության համար։

«Ղարաբաղցյան-շին» ՍՊԸ-ն առաջարկում է ժամանակակից ինովացիոն լուծումներ, ներդնելով Հայաստանում համաշխարհային լավագույն չափանիշներ՝ ինչպես շինարարության և դիզայնի, այնպես էլ կառավարման, կորպորատիվ մշակույթի և սոցիալական պատասխանատվության ոլորտում։ Ընկերության գործունեության հիմնական խնդիրն այն է, որ աշխատողների, հաճախորդների, ներդրումներ կատարողների, պետական հիմնարկների, տեղական համայնքների, մատակարարների և մյուսների հետ շփման հետևանքով ազդեցություն են ունենում հասարակության և շրջակա միջավայրի վրա:

Մեզ համար պատասխանատվություն ենք կրում մշակել և կառուցել սոցիալական և գործնական այնպիսի փոխհարաբերություններ, որոնք հիմնված են հարգանքի, էթիկայի, նվիրումի, պատասխանատվության և վստահության վրա. մասնավորապես ապահովել առողջ և ապահով աշխատատեղեր, մասնագիտական կատարելագործման և անհատական պատասխանատվությանը նպաստող միջավայր, աշխատանքի ընդունելության իրավունքի և հնարավորության հավասար սկզբունքներ, մատակարարների հետ ազնիվ հարաբերություններ, և այս ամենը հիմք է հանդիսանում կայուն հիմք ունեցող շինարարությանը։ Բարեկեցությանը պետք է հասնենք ձեռք-ձեռքի տված, և մենք պետք է ձեռք-ձեռքի տված քայլենք դեպի ապագա Հայաստան՝ շինարաության ոլորտում կայուն հիմք ունենալով։